Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Արթուր Դ.-ն, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս քույրը ոստիկաններին հայտնել է, որ 63-ամյա Միշա Գ.-ն իր այգում երկաթով հարվածել է Արթուր Դ.-ի գլխին:
Միշա Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:




























