55-ամյա չինացի Հուանգ Բաոկուանը գիտի, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը երկարեցնում է կյանքը, եւ նա մարզման յուրատեսակ համակարգ է մտածել, որը նրանք հայտնի է դարձրել ողջ աշխարհում:

Ամեն օր նա Սիչուան նահանգի ոչ մեծ գյուղում հաղթահարում է 200 մետր տարածություն 70 կմ կշռով «կոշիկներով»: Հուանգը վստահեցնում է, որ իրենից ծանր կոշիկները հնարավորություն է տալիս ամրապնդել ողջ օրգանիզմի առողջությունը՝ ինտենսիվ, բայց կարճատեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ:

Չինացու հպարտ մայրը լրագրողներին խոստովանել է, որ որդին այդ կոշիկները հորինել է 30 տարի առաջ եւ մինչ օրս ամեն օր դրանցով դուրս է գալիս զբոսանքի: Երբեմն Հուանգը ձեռքն է առնում նաեւ 7-10 կգ քաշով հանտելները:

Կողքից անհնար է պատկերացնել ինքնաշեն «կոշիկների» ողջ ծանրությունը: Երբեմն Հուանգը հոռետեսներին խորհուրդ է տալիս գոնե մեկ քայլ անել այդ կոշիկներով, սակայն, որպես կանոն, ոչ մեկին չի հաջողվում անգամ տեղից շարժել կոշիկները: