ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունները կմեկնարկեն հունվարի 25-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Դե Միստուրայի ներկայացուցչին։

«Նա հույս ունի, որ այդ գործընթացում բոլոր համապատասխան մասնակիցները կհամագործակցեն»,- ասված է նրա հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ բանակցությունները պետք է կայանան Ժնեւում։