Թունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին պլանավորում արեւմտյան Կասսերին նահանգի պետական անվտանգության ուժերի դեմ:

Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է Թունիսի ՆԳՆ-ն: «Թունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի: Ահաբեկչական բջիջը զբաղվում էր Շաամբիի լեռներում ահաբեկչական խմբերին մատակարարումներ իրականացնելով եւ Կասսերին նահանգում ահաբեկչություն էր պատրաստում Թունիսի պետական անվտանգության ուժերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շաամբի լեռը գտնվում է Ալժիրի հետ սահմանակից Կասսերին նահանգում, որտեղ իշխանությունները 2012թ.-ից հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: