Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում սակարկությունների արդյունքները:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,27 տոկոսով՝ հասնելով 37,83 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,11 տոկոսով՝ հասնելով 37,78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: