Ճապոնիայի կառավարությունը ներողություն է խնդրել Հարավային Կորեայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորեուհիներին հասարակաց տներում օգտագործելու համար եւ համաձայնել է 100 մլն իեն (800 հազար դոլար) նյութական օգնություն տրամադրել։ Այս մասին Սեուլում երկու երկրների արտգործնախարարների բանակցություններից հետո տեղեկացնում է Սենհապ գործակալությունը։
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 28-ին ժամանել է Սեուլ եւ բանակցություններ վարել իր հարավկորեացի գործընկեր Յուն Բյոն Սեի հետ։
Կիսիդան նշել է, որ Ճապոնիան գիտակցում է իր պատասխանատվությունը այսպես կոչված «մխիթարանքի կանանց» հարցում։
Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով՝ մոտ 200 հազար կին, հիմնականում կորեուհիներ, ճապոնացի զինծառայողների համար հարկադրաբար սեռական բնույթի ծառայություններ են մատուցել։ Եթե 2007թ. կենդանի էր մնացել մոտ 120 նման կին, ապա հիմա նրանց թիվը 47-ն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























