Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ի գիշերը 7 մեքենաներ են այրվել, հաղորդում է FlashNord-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի իրավապահ մարմիններին:

«Կուլտուրայի պողոտայում այրվել է մեկ մեքենա, Բոգատիրյան պողոտայում՝ մեկ մեքենա, եւս երկուսը վնասվել են: Էներգետիկների պողոտայում կրակից ոչնչացել է 2 մեքենա, Պուլկովյան փողոցում՝ միանգամից 4 մեքենա, եւս 3-ը վնասվել են»,-ասել է ոստիկանության աշխատակիցը:

Նրա խոսքով,  վերջին դեպքում հրդեհը բռնկվել է Պուլկովյան փողոցի 9-րդ շենքի մոտ: «Ականատեսների խոսքով, երկու երիտասարդներ Սանտա Կլաուսի գլխարկներով բենզին են լցրել մեքենաների վրա ու հրդեհել: Մեքենաներից 4-ը վերականգնման ենթակա չեն»,-նշել է աղբյուրը: