ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 1.41 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
«Հայանտառ ՊՈԱԿ» Կապանի անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1.260.75 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման եւ ապօրինի արածեցմանգործերի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 72.9հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 78.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 146կգ /218հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երեւանի լսողական եւ Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ եւ «Նորքի տուն ինտերնատ», «Երեւանի N 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:
Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 9.1կգ /19հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 115.5կգ /169հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց եւ թիվ 1 հատուկ դպրոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83.0կգ /150հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ եւ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»: Առգրավվել է նաեւ 50 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց եւ 91 խեցգետորսիչ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել725.4հազ.դրամ:



























