Թիմուր անունով այծի եւ Ամուր անունով վագրի մասին ռեալիթի-շոուն կթողարկեն մինչեւ Նոր տարի: Այդ մասին տեղեկացնում է  «Նորությունների ռուսական ծառայությունը»` վկայակոչելով  Պրիմորսկի մարզի սաֆարի-այգու տնօրեն Դմիտրի Մեզենցեւին: «Նրանց բնում տեսախցիկները դեռեւս միացված չեն , դեռեւս աշխատում են դրանց վրա: Մինչեւ Նոր տարի կմիացվեն», – ասել է Մեզենցեւը: 

Արդյունքում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան համացանցով հետեւել Ամուրի եւ Թիմուրի կյանքին: Հեռարձակումը հասանելի կլինի սաֆարի-այգու պաշտոնական կայքում: Առաջին փուլում վագրի եւ այծի բնում չորս վեբ-տեսախցիկ կաշխատի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եթե այդ սարքերը բավարար չլինեն, լրացուցիչ սարքեր կմիացվեն: