Սերբ նշանավոր ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, Երեւանում գտնվելու օրերին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է Խորվաթիայի «Յադովնո» համակենտրոնացման ճամբարի հիշատակի կայքը:
Հինգուկես տարի առաջ՝ Երեւան կատարած իր առաջին այցելության ժամանակ, Կուստուրիցան դարձյալ այցելել էր Ծիծեռնակաբերդ ու պուրակում հիշատակի ծառ տնկել, գրում է կայքը:
«Կուստուրիցան հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Արձանագրերով նախատեսված 20 րոպեի փոխարեն նրա եւ նախագահի զրույցը մեկ ժամ է տեւել: Կուստուրիցան Հայաստանի նախագահին նվիրել է իր Сто јада՝ «Հարյուր աղետ» գրքի ռուսերեն հրատարակությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Երեւանում Կուստուրիցան համերգ է տվել իր the No Smoking Orchestra խմբի հետ»,- գրում է կայքը:
«Յադովնո» մահվան ճամբարը բացվել էր 1941 թ խորվաթական կոլլաբորացիոնիստական կառավարության կողմից: ճամբարում մի քանի տասնյակ հազար խորվաթ կումունիստներ, սերբեր, հրեաներ ու գնչուներ են զոհվել: Այս հուշարձանը այցելել է բարձր ղեկավարությունը՝ այդ թվում Խորվաթիայի նախագահը: «Յադովնո» հիշատակի միությունը բացել են սերբերը՝ զոհերի սերունդները:




























