Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպությունում մշակել են ստրկուհիներին պահելու կանոններ: ԻՊ-ի աստվածաբանների կողմից տարածված ֆեթվաները այս տարվա մայիսին Սիրիայի տարածքում իրականացված ռեյդերի արդյունքում հայտնվել են ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատի տրամադրության տակ:   Reuters-ը կանոնադրությունից հատվածներ է հրապարակել:

Ֆեթվաներում մասնավորապես տեղեկացվում է, թե ստրկուհու տերը երբ կարող է նրա հետ ինտիմ կապի մեջ մտնել: Հորը եւ որդուն արգելվում է նույն կնոջ հետ սեռական կապ ունենալ: Բացի այդ, կանոններում ասված է, որ գրոհայիններին, որոնք ստրկության մեջ են պահում մոր եւ աղջկա, թույլ է տրվում կանանցից միայն մեկի հետ կապի մեջ մտնել: 

ՄԱԿ-ն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ԻՊ-ին բազմիցս մեղադրել են հազարավոր կանանց ու մինչեւ 12 տարեկան աղջիկների բռնաբարելու համար: 

Human Rights Watch-ի զեկույցում, որը հրապարակվել է ապրիլին, հաղորդվում էր, որ կանանց ստրկության են վաճառում կամ նվեր են տալիս ԻՊ-ի գրոհայիններին, տեղեկացնում է Lenta-ն: