Մոսկվայի եւ Վաշինգթոնի դիրքորոշումները համընկել են այն մասին, թե Մերձավոր Արեւելքի որ երեք խմբավորումներն է պետք ահաբեկչական համարել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին:
«Մեր կարծիքները համընկնում են ահաբեկչական հիմնական կազմակերպությունների վերաբերյալ: Դրանք են «ԻԼԻՊ»-ը, «Ալ-Կաիդան» եւ «Ջաբհաթ ան-Նուստրան»: Դրանք գլխավորներն են, դրանց վերաբերյալ հստակ համընկնում կա», — հայտնել է Գատիլովը: Միաժամանակ «Ջաբհաթ ան-Նուսրան» ձեւականորեն համարվում է «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը Սիրիայում:
Միաժամանակ Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը «նույնիսկ չեն քննարկում» «Հեզբոլլահը» եւ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական ճանաչելու հնարավորությունը:




























