Տվերյան դատարանը երկարաձգել է աղանդի ենթադրյալ առաջնորդ,  «Կուզյա աստված» մականունով հայտնի Անդրեյ Պոպովի կալանքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Դատավորը բավարարել է կալանքի մասին քննության երկու օր առաջ ներկայացված միջնորդությունը: Փաստաբանը խնդրել է նրան տնային կալանքում թողնել: 

Սեպտեմբերին Պոպովը ձերբակալվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից, նրանից եւ օգնականներից  43 մլն ռուբլի եւ ավելի քան 100 հազար դոլար էր առգրավվել: Պոպովին մեղադրում են խարդախության համար, նրան  10 տարվա ազատազրկում է սպասում: Դատարանը կորոշի նաեւ ապակառուցողական աղանդ կազմակերպելու մեղադրանքը: 

Բացի այդ, նա անցնում է անձի եւ մարդու իրավունքները խախտող կազմակերպության ստեղծման վերաբերյալ դատական գործով: