Ասիա-խաղաղօվկիանոսյան ֆոնդային բորսաները հունվարի 4-ին կտրուկ անկում են գրանցել Չինաստանի եւ Հնդկաստանի վիճակագրական տվյալների ֆոնին: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:

Չինական շուկան տարածաշրջանում անկման ցուցանիշով առաջատար է: Շանհայի եւ Շենչժենի ֆոնդային բորսաները CSI 300 կորցրել է 7 տոկոս, Shanghai Composite-ը՝ 6,9 տոկոս, Shenzhen Composite-ը՝ 8,2  տոկոս:

Հունվարի 4-ից Չինաստանի մայրցամաքային բորսաներում գործողությունները 15 րոպեով դադարեցվում են, եթե CSI 300-ի ավելի քան 5 տոկոսանոց տատանում է գրանցվում: Փոփոխությունները 7 տոկոսի հասնելու դեպքում բորսան մինչեւ օրվա վերջ փակվում է, հայտնում է Interfax-ը:

АТР MSCI Asia Pacific ֆոնդային բորսան սեպտեմբերի 29-ից ի վեր առավելագույն անկումն է գրանցել՝ 2.1 տոկոս: