Հավի արգանակը, ինչպես նաեւ դրանով եփված ապուրները արդյունավետ միջոց են մրսածության դեմ պայքարում: Մեծ Բրիտանիայի Հալի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ դա իրոք այդպես է:

Առայժմ հայտնի չէ, թե հավի ապուրի հատկապես որ բաղադրիչը բուժական հատկություններ ունի, հնարավոր է, որ այդ բաղադրիչները սիներգիայի էֆեկտ են թողնում, երբ ընդհանուր արդյունքը գերազանցում է առանձին բաղադրիչների գումարը: Գիտականորեն ապացուցված է, որ հավի արգանակից թարմ եփած ապուր ուտելուց հետո քչանում է լորձի քանակը թոքերում ու քթի խոռոչում, լավանում է շնչառությունը, ուղեղին թարմ թթվածին է մատակարարվում, ինչի շնորհիվ էլ անցնում է գլխապտույտը, ու մարդն իրեն նորից առույգ է զգում: Ապուրում պարունակվող կալցիումը հակաբորբոքային էֆեկտ ունի, իսկ հավի ապուրի տաքությունն ու կշտացնող հատկությունը հանգստացնում են ու օգնում քնով անցնել, ինչն արագացնում է առողջացումը, գրում է Kedem-ը: