Մեքսիկական նավթի արժեքը վերջին տարիների ընթացքում նվազագույն նիշի է հասել: Ինչպես տեղեկացրել է Pemex պետական նավթային ընկերությունը, հունվարի 5-ին լատինաամերիկյան երկրում արդյունահանվող նավթի մեկ բարելի գինը կազմել է   26,26 դոլար:

Խոսքը «վերջին  11 տարվա մասին է`  2004-ի դեկտեմբերի  10-ից ի վեր», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Universal թերթին: Անցած տարի համաշխարհային նավթային շուկայում իրավիճակի պատճառով Մեքսիկան մոտ  17 մլրդ դոլար էր կորցրել:

Հունվարի 6-ին էտալոնային Brent նավթի  գինը մեկ բարելի դիմաց   36,42 դոլար է: WTI նավթը (փետրվարյան պայմանագրերը) արժե 36,01 դոլար: