Համապետական գործադուլը կաթվածահար է արել բելգիական երկաթուղին: Ամբողջությամբ դադարեցված է ուղեւորատար  Thalys գնացքների աշխատանքը, որոնք Բրյուսելը կապում են Փարիզի հետ, ինչպես նաեւ  Eurostar-ի աշխատանքը  Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ: Ենթադրվում է, որ գործադուլը  48 ժամ կտեւի, այսինքն` մինչեւ հունվարի   7-ի երեկոյան:

Չորեքշաբթի եւ հինգշաբթի (հունվարի 6-ին եւ 7-ին) միջազգային գնացքները փաստացիորեն չեն աշխատի, իսկ ազգային մակարդակում ուղերթների երկու-երրորդը չեղյալ է համարվել գերազանցապես Վալոնիայի եւ Բրյուսելի դաշնային շրջանում:  Միաժամանակ նշվում է, որ երկրի հյուսիսային` նիդերլանդախոս հատվածի` Ֆլանդրիայի վրա գործադուլը զգալիորեն պակաս կանդրադառնա, տեղեկացնում է «Կոմերսանտը»: 

Արհմիությունները ընկերության ղեկավարությունից պահանջում են երաշխավորել առանց բացառության բոլոր ծառայողների զբաղվածությունը եւ հրաժարվել աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ընկերության վերակազմավորման պլանից, որը կարող է հանգեցնել անձնակազմի մի մասի կրճատման: