Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանը որոշել է կալանքի տակ թողնել «Կոսովոյի ազատագրության Բանակի» նախկին հրամանատար, Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային, ով մեղադրվում է զինվորական հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ: Նման որոշում դատարանը կայացրել է նախօրեին` հաղորդում է Associated Press-ը:

Այս տարվա հուլիսին միջազգային դատարանը որոշել էր մասնակիորեն վերանայել Խարադինային արդարացնող որոշումը: Խարադինայը եւ նրա երկու կողմնակիցները մեղադրվում էին զինվորական հանցագործությունների մեջ, որոնք կատարել են 1998-ին Կոսովոյի քաղաքացիական բնակչության դեմ: 2008-ի ապրիլին միջազգային դատարանի դատական ատյանը արդարացրել էր Խարադինային այդ մեղադրանքների մասով` ապացույցների բացակայության պատճառով: