Երեւանում այսօր՝ հունվարի 13-ին, արձանագրվել է «Խոզի գրիպի» մահացության 9-րդ դեպքը:

NEWS.am-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մահացածը 50-ամյա Ռաֆիկ Վարդանյանն է, որը վաղուց էր բուժում ստանում իրենց մոտ:

«Իր մոտ հայտնաբերվել էր H1N1, միացված էր արհեստական շնչառության ապարատին»,- հայտնեցին հիվանդանոցից:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը շարունակում է պնդել, որ իրավիճակը բարելավվում է, Հանրապետությունում համաճարակ չկա:

Հիվանդանոցում գրիպի բարդացումից մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի էր

Խոզի գրիպի հետեւանքով 7-րդ մահն է գրանցվել Հայաստանում

Խոզի գրիպի 8–րդ զոհը Հայաստանում 10–ամսական երեխա է