Երեւանում այսօր՝ հունվարի 13-ին, արձանագրվել է «Խոզի գրիպի» մահացության 10-րդ դեպքը:

«60-ամյա տղամարդը բուժօգնության է դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ սա այսօրվա արդեն երկրորդ դեպքն է. վաղ առավոտյան էլ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 50-ամյա Ռաֆիկ Վարդանյանը, որի մոտ հայտնաբերվել էր հայտնաբերվել էր H1N1, միացված էր արհեստական շնչառության ապարատին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը շարունակում է պնդել, որ իրավիճակը բարելավվում է, Հանրապետությունում համաճարակ չկա:

Հիվանդանոցում գրիպի բարդացումից մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի էր

Խոզի գրիպի հետեւանքով 7-րդ մահն է գրանցվել Հայաստանում

Խոզի գրիպի 8–րդ զոհը Հայաստանում 10–ամսական երեխա է

«Խոզի գրիպի» 9-րդ զոհը. 50-ամյա տղամարդը մահացել է երկարատեւ բուժումից հետո