Կենտրոնական Ֆլորիդայում, Դուեթեում, պտտահողմի հետեւանքով տուժել են թրեյլեր- տան բնակիչները: Ամուսինները զոհվել են, նրանց որդին ու չորս թոռները տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, հայտնում են տեղական իշխանությունները:
Նշում են, որ պտտահողմը հասել էր անիվներով տանը, երբ դրա բնակիչները քնած էին: Հինսունութամյա Սթիվեն Ուիլսոնը զոհվել է տեղում, նրա կինը՝ Քեյթը, ավելի ուշ հիվանդանոցում է մահացել՝ սրտի նոպայից: Սթիվեն Ուիլսոն կրտսերը տուժել է, բայց կարողացել է դուրս գալ փլատակների տակից ու փրկել 6-10 տարեկան 4 երեխաներին: Տուժածների ստացած վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում, հայտնում է Americaru–ն :
Եվս մեկ սմերչ էլ գրանցվել է Սարասոտա օկրուգում, որտեղ գտնվում է Սիեստա Քի խոշոր լողափը: Այդ տարածքի մոտավորապես 1700 բնակիչները մնացել են առանց էլեկտրականության: Մի քանի տուն վնասվել է, մեկ շենք ամբողջովին ավիրվել: Այդ տանն ապրող կնոջը փրկարարները կարողացել են հանել փլատակներից տակից:
Օդերեւութաբանների տվյալներով, Ֆլորիդայում փոթորկի ժամանակ քամու արագությունը ժամում 180 կիլոմետրի է հասել:




























