Հունվարի 19-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում ճանապարհի երթեւեկելի մասում սահքի մեջ ընկնելով վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի, իր ավտոմեքենայով տեղափոխել նրանց հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանություն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:




























