Հունվարի 19-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ անրակի ձախ ցայլոսկրի փակ կոտրվածքներ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 41-ամյա քաղաքացուհի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջում, ինչի հետեւանքով ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























