La Perla իտալական ապրանքանիշը Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ ներքնազգեստի հատուկ հավաքածու է ներկայացրել։ Ինչպես հայտնում է Vogue-ը, ներքնազգեստը զարդարված է թանկարժեք մետաղներով, քարերով եւ ժանյակներով, փոխանցում է Lenta-ն։

Հավաքածուում ներկայացված են ապրանքանիշի ամենահայտնի մոդելները՝ կապիչներով զուգագուլպաներ, բոդիներ, սեւ եւ կարմիր գիշերազգեստներ։ Ներքնաշորը կարված է մետաքսից եւ կերպասից։

Հավաքածուն ստեղծելիս օգտագործել են անսովոր դեկորատիվ դետալներ՝ ոսկե կեռիկներ եւ ադամանդե թելեր։