ԱՄՆ կառավարության հետազոտությունների համաձայն՝ անցյալ տարի օրինական հիմունքներով մոտ կես մլն օտարերկրացի է ժամանել ԱՄՆ եւ մնացել այնտեղ վիզայի ժամկետը լրանալուց հետո, փոխանցում է «Զագրանիցա»-ն՝ վկայակոչելով USA Today-ը։

Հետազոտության համաձայն՝ վիզայի ժամկետը լրանալուց հետո երկիրը չլքած քաղաքացիների թիվը կազմում է ԱՄՆ-ում բնակվող 11 մլն ապօրինի միգրանտների 40 տոկոսը։ Ներքին անվտանգության դեպարտամենտի տվյալների համաձայն՝  2015թ. օրինական հիմքերով ԱՄՆ ժամանած 45 մլն օտարերկրացիների շրջանում վիզայի ժամկետը խախտած մարդկանց թիվը 1.07 տոկոս է։ Այս 45 մլն օտարերկրացիներից 482781-ը մնացել են ԱՄՆ-ում վիզայի ժամկետը լրանալուց հետո։