ԱՄՆ ՀԴԲ հրապարակած նախնական տեղեկությունների համաձայն՝ 2015թ. առաջին 6 ամիսների ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների թիվը։
Վիճակագրական տվյալները վկայում են, որ բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների թիվը 1.7 տոկոսով աճել է՝ բռնաբարություններ, սպանություններ, կողոպուտ, հարձակումներ։ Սակայն կոտրանքով գողությունների թիվը եւ հրդեհումները պակասել են, փոխանցում է Americaru-ն։
Անցյալ տարի ԱՄՆ տարբեր խոշոր քաղաքներում հանցագործությունները հասարակության ուշադրության կենտրոնում են եղել։ Վիճակագրության համաձայն՝ 2015թ. հունվար-հունիս ամիսներին սպանությունների 6.2-տոկոսանոց աճ է գրանցվել։



























