Չինաստանում 85-ամյա տղամարդը պարանոյայի նոպայի պահին մանր կտորների է բաժանել  140 000 յուանը (21 000 դոլար), ինչից հետո նրա որդին եւ հարսը երեք ամիս սոսնձում էին թղթադրամները բանկում փոխանակելու համար, տեղեկացնում է   mashable.com-ը:

Չեն անունով տղամարդը տեղի հեռուստատեսային  Qianshan Evening News ցանցին պատմել է, որ անցած տարվա հոկտեմբերին նրա հայրը 200 հազար  (30,400 դոլար) յուանով վաճառել է Անշանում տունը եւ գնացել է որդու տանն ապրելու: Ընդ որում, նա ամբողջ գումարն իր մոտ է պահել:

Անցած տարվա հոկտեմբերին նա Չենին պատմել է, որ մանր կտորների է բաժանել  200 հազարից 140 հազար յուանը: Տարեց տղամարդը որդուն եւ նրա կնոջը մեղադրել է, թե ուզում էին իրենից խլել ամբողջ փողը, որ ստացել էր տան վաճառքից, տեղեկացնում է «Իզվեստիան»:

Ցնցված Չենը նկատել է, որ ամեն թղթադրամն իրոք տասնյակ կտորների էր բաժանված: Նա ու իր կինը երեք ամիս շարունակ ամեն օր ժամը  19-ից 24-ը թղթադրամների փազլեր էին հավաքում եւ սոսնձում: Հունվարի սկզբին նրանց հաջողվել է 100 յուան արժողությամբ 1080 թղթադրամ վերականգնել:

Դրանից հետո ամուսիններին հաջողվել է թղթադրամները փոխանակել նորերի դիմաց եւ  ամբողջ գումարը  (անվնաս թղթադրամների հետ միասին) բանկ հանձնել, որպեսզի հայրը նորից չորոշի պատռել դրանք: