2015 թվականն ամենատաքն է եղել վերջին 136 տարվա ընթացքում: Երկրի մակերեւույթի ջերմաստիճանը 0.16 աստիճանով գերազանցել է 2014 թվականի ցուցանիշը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

ԱՄՆ կառավարական հաստատությունները սա կապում են ջերմոցային գազերի արտանետումների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Nature Climate Change ամսագրում հրապարակված հետազոտության տվյալներով, օվկիանոսի կլանած ջերմության քանակությունը վերջին 18 տարիներին կրկնակի ավելացել է: