Մոսկվայում 11-ամյա երեխան պատահաբար կրակել է իր գլխին հոր ատրճանակից եւ մահացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովային:

«Անփութորեն զենք պահելու հետեւանքով 11-ամյա երեխան հորը պատկանող ատրճանակից պատահաբար կրակել է իր գլխին եւ, նախնական տվյալներով, մահացել է»,- ասել է նա:

Իվանովան նաեւ հավելել է, որ հետաքննությունն իրավական գնահատական կտա զենք պահելու համար պատասխանատու անձանց: