Հաճախ սափրվող տղամարդկանց դեմքերին ավելի շատ հակաբիոտիկների նկատմամաբ կայուն մանրէներ կան, քան մորուքավորների։ Իսկ վերջիններիս մոտ մեծ է մակամաշկային ստաֆիլոկոկի քանակը։ Այս մասին BBC News-ի հետ զրույցում ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի միկրոկենսաբան Ադամ Ռոբերթսը։
Տղամարդը Պետրիի բաժակում մեծահասակ տղամարդու մորուքից վերցրած ավելի քան 100 մանրէի ենթատեսակ է աճեցրել։ Ռոբերթսը նշել է, որ միկրոօրգանիզմներից ոմանք ճնշում են մյուսների ակտիվությունը։ Կենսաբանը դա կապում է մանրէների միջեւ առաջացող մրցակցության հետ, փոխանցում է Lenta-ն։
Մանրէները սննդի համար ոչնչացում են իրար եւ արտադրում են տոքսիններ (որոնք կարող են լինել հակաբիոտիկները)։ Ռոբերթսը կարծում է, որ փորձի ժամանակ մակամաշկային ստաֆիլոկոկը (Staphylococcus epidermidis) ոչնչացնում է աղիքային ցուպիկի շտամները։



























