Կիեւի իշխանությունները քաղաքի հանրային վայրերում այսպես կոչված դիմակային ռեժիմ են հայտարարել: Այս մասին հայտնել է Կիեւի քաղաքապետի խորհրդական Միխայիլ Ռադուցկին, հայտնում է «Ուկրինֆորմը»:

Նշում են, որ դա արվել է՝ մեծահասակ բնակչության շրջանում վարակի տարածումը ու հիվանդացությունը նվազեցնելու նպատակով:

Հաղորդագրության մեջ ասված է, որ դիմակներ պետք է հագնեն խանութների, շուկաների, ռեստորանների, հանրային տրանսպորտի աշխատակիցները, նաեւ զանգվածային միջոցառումներ այցելողները: