Այսօր չի կարելի ասել, թե Եվրասիական տնտեսական միությունը չի կայացել: Այդ մասին, այսօր՝ հունվարի 21-ին,  «Նոր տնտեսական իրողություններ ԵՏՄ երկրների համար. ինչպես հաղթահարել ֆինանսական դժվարությունները» թեմայով քննարկման ընթացքում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային երկրների տնտեսական զարգացման բաժնի աշխատակից Ազա Միհրանյանը:

Նրա տեսանկյունից, այսօրվա դրությամբ ԵՏՄ-ի ստեղծման մասին ստորագրված պայմանագիրն ավելի շրջանակային բնույթ ունի եւ պիտի շուկաների սեկտորային միավորում տեղի ունենա:  «Այսօր ԵՏՄ-ի խնդիրն է չարագացնել գործընթացները, այլ հանել առեւտրի պատնեշները, ստեղծել ծառայությունների միասնական շուկա: Ճգնաժամի պայմաններում հենց դա կարող է ԵՏՄ երկրների տնտեսություններին թույլ տալ դուրս գալ ստեղծված իրավիճակից», - հավելել է Միհրանյանը: