Բելգիայի կառավարությունը Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից ներգաղթյալների համար ճիշտ վարելակերպի եւ լավ տոնի գրքույկներ է մշակել, չորեքշաբթի հունվարի    21-ին տեղեկացնում է The Daily Mail-ը: Հրահանգներում, որոնք արդեն սկսել են բաժանել փախստականների ընդունման կենտրոններում, ներառվել են մասնավորապես  եվրոպացի կանանց հետ ծանոթության եւ շփման թեմայով խորհուրդներ: 

Հրահանգները կազմողները նշել են, որ  «սիրախաղում կոշտ կանոններ չկան», սակայն տղամարդ ներգաղթյալներին մատնանշել են զրույցը ողջույնով սկսելու անրաժեշտության մասին, ընդ որում է խորհուրդ է տրվում «զվարճալի լինել», «աչքերի մեջ նայել, բայց աչքերը չչռել» եւ «ձեռք չտալ [կանանց]», տեղեկացնում է Lenta-ն:

Գրքույկում նշված է, որ կնոջ հետեւից սուլելը  «ռիսկային գաղափար է», որովհետեւ ոչ բոլոր կանայք են դա զվարճալի համարում»: Եթե գեղեցիկ սեռի ներկայացուցչուհին սեքսուալ հագուստով է, դա դեռ չի նշանակում, որ նա սեքսի համար տղամարդ է փնտրում, հիշեցնում են հեղինակները: 

Նորեկներին նաեւ բացատրել են, որ Եվրոպայում օրենքով պատժվում է բազմակնությունը, ստիպողական սեքսը, մարմնավաճառների հանդեպ բռնությունը: Ներգաղթյալներին հիշեցրել են, որ Բելգիայում նույն սեռի մարդիկ կարող են ամուսնանալ, երեխաների ունենալ, ինչպես նա հանդուրժողական վերաբերմունք կա տրանսգենդերների նկատմամբ: Փախստականներին հիշեցրել են սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների վտանգի մասին: 

Հրահանգները կազմողները դիագրամների միջոցով այլ կանոններ էլ են նշել. Օրինակ. Ճշտել են, թե ինչ իրավիճակներում է անհրաժեշտ ձեռքով բարեւել, իսկ որոնցում կարելի է մարդու այտը համբուրել: Գրքույկի հեղինակները տեղեկացրել են, որ Եվրոպայում ընդունված չէ ծեծել երեխաներին: