Բրիտանական Brighton College մասնավոր դպրոցի ղեկավարությունը թույլ է տվել իր տրանսգենդեր աշակերտներին համազգեստ ընտրել՝ անկած նրանց կենսաբանական սեռից, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Դպրոցի տնօրեն Ռիչարդ Կեյրնսի խոսքով, ավելի քան 170 տարի դպրոցում գործող դրես կոդը փոխելու մտադրությունն իր մոտ առաջացել է «որոշակի թվով ընտանիքների խնդրանքները»:
«Դա կապված է նաեւ իմ հավատով, որ երիտասարդներին պետք է հարգել այն բանի համար, ինչպիսին նրանք կան: Եթե որոշ տղաներ կամ աղջիկներ երջանիկ են, երբ իրենց նույնացնում են հակառակ սեռի հետ, ապա իմ աշխատանքն է նրանց ընդառաջ գնալը: Իմ միակ խնդիրը, որպես տնօրեն, նրանց երջանկությունն ու բարօրությունն ապահովելն է»,-նշել է նա:
Տնօրենը հավելել է, որ դպրոցում համազգեստը կպահպանվի, բայց այն կընտրվի յուրաքանչյուր աշակերտի անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով:
The Independent-ը նշում է, որ Brighton College-ը, որտեղ ուսման վարձը կարող է հասնել տարեկան մինչեւ 12 հազար ֆունտի (մոտ 17 հազար դոլարի) Մեծ Բրիտանիայի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկն է:



























