Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատության է ենթարկել Վլադիմիր Լենինի գործունեությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Գիտության եւ կրթության խորհրդի անդամների հետ հանդիպմանը Կուրչատովյան ինստիտուտի ղեկավար Միխայիլ Կովալչուկը մեջբերել է Բորիս Պաստեռնակի  «Վեհ հիվանդություն» բանաստեղծությունը: Լենինի մասին հատվածում Պաստեռնակը գրել է.   «Նա կառավարում էր մտքի ընթացքը եւ միայն դրա համար` նաեւ երկիրը»: Կովալչուկը նախագահին առաջարկել է «գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնք պիտի տարբեր ուղղություններով կառավարեն մտքի ընթացքը»:

«Մտքի ընթացքը կառավարելը ճիշտ է, բայց անհրաժեշտ է, որ այդ միտքը ճիշտ արդյունքի հանգեցնի, ոչ թե ինչպես Վլադիմիր Իլյիչի դեպքում: Ի վերջո այդ միտքը հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը, ահա թե ինչի: Այնտեղ շատ նման մտքեր կային` ինքնավարացում եւ այլն: Ռուսաստան կոչվող շինության տակ ատոմային ռումբ էին տեղադրել, եւ հետո դա պայթեց: Եվ մեզ համաշխարհային հեղափոխություն պետք չէր», - ասել է Պուտինը: