Մայրաքաղաքի մանկապարտեզներում ձմեռային արձակուրդները երկարաձգվեցին մինչեւ փետրվարի 1-ը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև փետրվարի 1-ը:
Նշենք, որ երկարաձգվել են նաեւ Հանրապետության դպրոցների արձակուրդները:




























