Ալթայի երկրամասում արտասովոր շոկոլադ են արտադրում, որը նախատեսված է նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին: Բացի այդ, այս շոկոլադը հարմար է նաեւ բուսակերների համար:

Ըստ Kedem-ի, նոր օգտակար շոկոլադը միայն բնական բաղադրիչներ ունի. կակաո, հնդկաձավարի եւ կտավատի սածիլներ, ինչպես նաեւ եղջերենու հատիկների փոշի: Այն փոխարինում է կակաոյին եւ հրաշալի հակաօքսիդանտ է:

Հարկ է նշել, որ սա Ալթայի գիտնականների առաջին արտասովոր մշակումը չէ: Վերջերս նրանք միջազգային սիմպոզիումի ժամանակ աշխարհում համարժեքը չունեցող մթերքներ էին ներկայացրել, այդ թվում՝ չիչխանի պանիր, վարսակով եւ կորեկով եւ գարիով պելմեններ, արեւածաղկի բոված սերմերով պաղպաղակ եւ այլն: