Աշխարհում ամենածեր տղամարդու կոչման հավակնորդ է դարձել Օսվենցիմի նախկին կալանավոր, 112-ամյա Իսրայել Կրիստալը Իսրայելից, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Haaretz-ին:

Երկարակյացի ընտանիքը էլեկտրոնային նամակ է ստացել  Gerontology Research Group-ից: Սա հետազոտողների միջազգային խումբ է, որը հետեւում է  110 տարեկանից մեծ մարդկանց եւ իր ցուցակներն ուղարկում Գինեսի ռեկորդների գրքին: Նամակում նշված էր, որ ճապոնացի Յասուտարո Կոիդեի մահից հետո իսրայելցի Կրիստալը աշխարհի ամենատարեց տղամարդու կոչման թեկնածու է: 

2015-ի սեպտեմբերի 15-ին Հայֆայի բնակչի 112 տարին է լրացել: Gerontology Research Group –ի տվյալներով, չկա այնպիսի տղամարդ, որն ի վիճակի լինի փաստաթղթերի օգնությամբ ապացուցել, որ ինքը Կրիստալից ավելի մեծ է: Տիտղոսը ստանալու համար իսրայելցին պիտի բյուրոկրատական արգելքներ հաղթահարի: Ներկայումս որոշ դժվարություններ են ի հայտ եկել եւ Gerontology Research Group-ը որոշում է` ինքը կարող է արդյոք այս հարցում ճկունություն դրսեւորել եւ Կրիստալին ամեն դեպքում հռչակել աշխարհի ամենատարեց տղամարդ: