Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հունվարի 19-ին վաղ առավոտյան խանութի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ-ի՝ ժամը 07:00-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը պայթեցման միջոցով կոտրելու եղանակով վնասել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 144/6-րդ հասցեում գտնվող հագուստի խանութ-սրահի ապակին, գույքը՝ պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Հովեյանի ամուսինը ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ 2015թ. նոյեմբերին, Երևանի Անդրանիկի փողոցի 146-րդ շենքի դիմաց գտնվող տաղավարում իրեն ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բավարար հիմքեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ, որը հունվարի 20-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ հունվարի 21-ի դրությամբ նշված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտե մուտք չի եղել։

Նշենք, որ խանութի սեփականատերերը կարծում է, որ պատճառը իր բիզնեսն է, խանութն ուզում են իր ձեռքից վերցնել։ Ի դեպ, նա ժամանակին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ նույնպես խնդիրեր է ունեցել։