Նյու Յորքի Քորնուելի համալսարանի ուսանողները Bloomberg-ի աջակցությամբ TrueRatr ծրագիրն են մշակում՝ հաղորդագրությունում սարկազմը հասկանալու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Ars Technica-ն:
TrueRatr-ը պետք է iOS-ի եւ OSX-ի հավելվածներում առանձնացնի սարկազմ պարունակող հաղորդագրությունները: Դրա համար շուրջ 1200 օրինակ են ընտրել, որոնց մի մասը սարկազմ է պարունակում, մյուս մասը՝ ոչ:
Ծրագրային կոդը հասանելի է GitHub-ում, որպեսզի մյուսները նույնպես կարողանան փորձարկել ծրագիրը՝ օգնելով կատարելագործել այն:
Սարկազմ պարունակող 100 եւ սովորական 100 հաղորդագրության փորձարկման ժամանակ TrueRatr-ը 75% ճշգրտությամբ է կատարել առաջադրանքը:



























