Ավելի քան 200 կանանց եւ տղամարդկանց շրջանում անցկացված հարցման մասնակիցների 31%-ը խոստովանել է, որ նոր զուգընկերոջը համբուրել է առաջին իսկ ժամադրության ժամանակ: Եվս 34%-ը սպասել է 1-2 շաբաթ՝ նոր սիրեցյալի ձեռքը բռնելու համար:

Հարցվածների շուրջ 27%-ը սեքսով է զբաղվել 1-2 շաբաթ անց, իսկ 23%-ը՝ մեկ ամիս անց: Հարցվածների մեծ մասը՝ 60%-ը, առաջին ամսվա ընթացքում նոր զուգընկերոջը ծանոթացրել է մտերիմ ընկերների հետ:

Ըստ MED Daily-ի, հարցման մասնակիցները նոր սիրեցյալին սեր են խոստովանել 5 ամիս անց (144 օր), իսկ 157 օր անց հարցվածները սոցիալական ցանցերում փոխել են կարգավիճակը:

Բացի այդ, սիրահարները միմյանց թերությունները սկսել են նկատել հարաբերություն սկսելուց 173 օր անց, իսկ առաջին անգամ վիճել են 170 օր հետո: