«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող բաց հանքի տարածքում այսօր՝ հունվարի 21-ին, իրար են բախվել երկու ինքնաթափ, վարորդները տուժել են: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքէջից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ իրար են բախվել «Կատապիլեր 165» մակնիշի (վարորդ՝ 1968 թ. ծնված Կ.Բ.) և «Կատապիլեր 156» մակնիշի (վարորդ՝ Յ. Խ.) ինքնաթափերը, ինչի հետևանքով «Կատապիլեր 165»-ի վարորդ Կ.Բ.-ը արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները, կիրառելով հատուկ փրկարարական տեխնիկա, խցիկից դուրս են բերել Կ. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխելեն Քաջարանի ԲԿ:




























