Ամերիկյան Վայնոնի պետական համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ սեփական անձի ճիշտ ընկալումը կարեւոր դեր ունի արդյունավետ նիհարելու գործում: Այսպես. եթե մարդն իրեն որպես առողջ սննդակարգի հետեւորդ է համարում, նա իսկապես այդպիսին կդառնա, ինչն էլ կօգնի ավելորդ քաշից ավելի արագ ու արդյունավետորեն ազատվել: Իսկ նրանք, ովքեր իրենց թուլակամ գիրուկ են համարում, կշարունակեն կիլոգրամներ հավաքել:

Ըստ Kedem-ի, գիտնականների անցկացրած հետազոտության ընթացքում 124 կանանց բաժանել են 3 խմբի. առաջին խումբը ճիշտ սննդակարգի մասին ստանդարտ տեղեկություն է ստացել, մյուսը վերահսկիչ խումբ է եղել, իսկ երրորդի անդամներին խնդրել են իրենց անձին վերաբերող 6 հաստատում մտածել: Դրանք պետք է վերաբերեին առողջ սննդակարգին եւ այն հանգամանքին, որ մարդը հետեւում է դրան:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հենց երրորդ խմբի կանանց է հաջողվել պահպանել առողջ սննդակարգի սովորույթը: