ՌԴ Կենտրոնական բանկն արտակարգ խորհրդակցություն է գումարել՝ հրավիրելով բանկիրների, որոնք պահանջում են վերադարձնել նորմատիվների հաշվարկի արտոնյալ փոխարժեքը եւ աջակցության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:

Չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու հանդիպմանը: սակայն հայտնի է, որ նիստը վարելու է ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Սիմանովսկին:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին ռուբլին դոլարի եւ եվրոյի նկատմամբ շուրջ 9%-ի անկում է գրանցել, իսկ տարեսկզբից՝ 14%-ի: Ընդ որում, չորեքշաբթի Ռուսաստանի Տարածաշրջանային բանկերի ասոցիացիան ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինային օգնության խնդրանքով նամակ է ուղարկել: Դրանում նշվում է, որ եթե ԿԲ-ն բանկերին անհապաղ օգնություն չցուցաբերի, ապա արդեն հունվարին դրանցից շատերը չեն կարողանա կատարել նորմատիվները: