Ամերիկյան ավիաընկերությունները սպասվող առատ ձյան պատճառով ուրբաթ հազարավոր ավիաչվերթներ են չեղարկել։
Այսպես՝ United ավիաընկերությունը տեղական ժամանակով ժամը 16։00-ից դադարեցրել է ԱՄՆ միջին ատլանտյան տարածաշրջանում բոլոր չվերթները։ Մյուս ավիաընկերությունները կարող են հետեւել նրա օրինակին։ Տասնյակ օդանավակայաններ, այդ թվում՝ Վաշինգթոնի եւ նրա արվարձանների օդանավակայանները, չվերթների հնարավոր չեղարկման մասին նախազգուշացում են տեղադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուրբաթ եւ շաբաթ օրերին ԱՄՆ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ հատվածներում առատ ձյուն է սպասվում։ Որոշ շրջաններում հնարավոր են մինչեւ 60 սմ տեղումներ, ինչը ռեկորդային քանակ է 1922թ.-ից հետո։



























