Հունվարի 21-ին, ժամը 22.30-ին Երեւանի Հ. Քոչարի եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ ՃՈ տեսուչները ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին մատնացույց են արել երեք երիտասարդի, որոնք վիճաբանել էին իրար հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված վայրից բերման է ենթարկվել 27-ամյա Մելքոն Ա.-ն, իսկ 17-ամյա Դ. Ս.-ն եւ 16-ամյա Գ. Օ.-ն ներկայացվել են բաժին:

Պարզվել է, որ ժամը 22.15-ին, նշված խաչմերուկների մոտ, վիճաբանության ժամանակ, Մելքոն Ա.-ն ու Գ. Օ.-ն ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց եւ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:

Կատարվում է հետաքննություն: