Գիտնականները պարզել են, որ որքան դանդաղ է մարդը տպում տեքստը, այդքան ավելի գրական է ստացվում շարադրանքը՝ արտահայտություններն ու դարձվածքներն ավելի ճշգրիտ ու արտահայտիչ են դառնում:
Գիտնականները փորձի մասնակիցներին խնդրել են համակարգչով տեքստ հավաքել կամ մեկ, կամ երկու ձեռքով: Տեքստը նախապատրաստված չէր՝ մարդիկ պետք է էսսե գրեին առաջադրված թեմայով (օրինակ նկարագրեին դպրոցական կյանքից իրենց հիշողությունում ամենաշատ տպավորված օրը): Աշխատանքի ընթացքում պարզվել է, որ մեկ ձեռքով տպողների տեքստերն ավելի գրական են ստացվել: Այդ մասնակիցները ցուցադրել են լայն բառապաշար, գործածել ավելի ճշգրիտ ու նրբաճաշակ արտահայտություններ, հայտնում է Gazeta–ն:
Աշխատության հեղինակները վստահեցնում են, որ այս երեւույթը բացատրվում է նրանով, որ դանդաղ տպող մարդն ավելի շատ ժամանակ ունի, որպեսզի մտածի, թե ինչ է գրում:



























