2015 թվականին Հայաստանի վեց մանկատներում խնամվել է շուրջ 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված երեք մանկատներում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2015թ. ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում 52-ը՝ օտարերկրյա որդեգրողների կողմից: 

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատներից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:

Երեխաների խնամքի գիշերօթիկ յոթ հաստատություներում 2015թ. խնամվել է շուրջ 630 երեխա:  Հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում  170 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ: