10-ը սեքսուալ զուգընկերների իդեալական քանակ է, որը կարող են ունենալ տղամարդիկ եւ կանայք։ Նման եզրակացության են եկել հետազոտողները IllicitEncounters.com օնլայն ծանոթությունների բրիտանական կայքում անցկացրած հարցումների արդյունքում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը։
Այսպես՝ հարցվածների մեծ մասը (կանանց 38 տոկոսը եւ տղամարդկանց 37 տոկոսը), պատասխանելով «Քանի նախկին սիրեցյալ նախկինում պետք է ունեցած լինի ձեր նոր զուգընկերը» հարցին, նշել են, որ այդ թիվը պետք է լինի 8-12։ Ընդ որում, ոսկե միջին է համարվում 10-ը։
Հարցման մասնակիցները 10-ից ավելի սեքսուալ գործընկեր ունեցողներին համարել են ոչ այնքան պահանջկոտ, ընդ որում, հատկապես զգուշավորություն են ցուցաբերել տղամարդիկ։
Իսկ ովքեր 10-ից պակաս զուգընկեր են ունեցել, հարցման մասնակիցները նրանց համարել են քիչ փորձառու։



























