ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 487.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.98 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.97 դրամ (նվազել է 1.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 695.96 դրամ (աճել է 6.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.08 դրամ (աճել է 0,31 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 219.51, ոսկի՝ 17,179.99 դրամ, պլատին՝ 12,753.77 դրամ։




























